Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մայիսի 28-ին Ազատության հրապարակում կրկին հավաքվելու են մի խումբ ազատամարտիկներ՝ որոշելու իրենց հետագա քայլերը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին է հայտնել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նա նշել է, որ տևական ժամանակ է սպասում են, որ իրենց դիմումին պատասխան տրվի, բայց «էսօր էքուց» են գցում: Ինչպես նշել է ազատամարտիկը, երեկվա դրությամբ պատասխան չկա, մինչդեռ նախօրեին կառավարությունից ասել էին, որ ֆիննախարարությունում քննարկվում է դիմումը և պատասխանը կլինի շուտով:
«Իրենք պետք է ընդունեն մեր պահանջները, հակառակ դեպքում մենք ամեն ձևով պայքարելու ենք»,-ասել է Վոլոդյա Ավետիսյանը և նշել, որ պատրաստ են նույնիսկ ծայրահեղ քայլերի դիմել: Նա հայտնել է, որ եթե իրենց պահանջները կառավարությունը մասնակի բավարարի, ապա չեն դադարեցնելու իրենց պայքարը և պահանջելու են արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ ուշադրություն և գումար: