Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի խորհրդարանը հաջորդ քառօրյայում քվեարկության կդնի պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը միտված օրինագիծը: Խորհրդարանում քննարկումը բուռն էր, հնչեցին դրական ու բացասական բազում կարծիքներ՝ ինչո՞ւ է պետական սեկտորի աշխատողներինը բարձրանում, մասնավորինը՝ ոչ, ինչո՞ւ պետք է նախարարներն ավելի բարձր ստանան, քան պատգամավորները, ինչու պետք է մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով ընտրվածները նույն գումարը ստանան, ինչո՞ւ գործազուրկների 18 հազար դրամը չեք վճարում, բայց 200 տոկոսով բարձրացնում եք նախարարների աշխատավարձը եւ նմանատիպ այլ հարցերից մինչեւ՝ «թող աշխատավարձը բարձրացնեն, դուք էլ ուղարկեք որեւէ մանկապարտեզի» գալուստգրիգորիչական մեկնաբանում:
Իհարկե, փաստ է, որ հատկապես խորհրդարանում կան նաեւ պատգմավորներ, ովքեր աշխատավարձով են ապրում, սակայն նրանց թիվն այնքան փոքր է…
Ովքե՞ր են Հայաստանի ամենաբարձր վճարվող պաշտոնյաները: Առաջին հերթին` դատական համակարգի պաշտոնյաներն են, որոնցից բացի, բարձր աշխատվարձ են ստանում ԿԲ նախագահը (1 մլն 345 հազար դրամ), փոխնախագահը (1 մլն 166 հազար դրամ), ՊԵԿ նախագահը (408 հազար դրամ), ՀՀ նախագահը (400 հազար դրամ), ապա՝ անվտանգության խորհրդի քարտուղարը (350 հազար դրամ), ԱԺ նախագահը եւ վարչապետը (340 հազարական դրամ), տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետը եւ ԱԺ փոխնախագահները (325 հազարկան դրամ): Նրանց հաջորդում են նախարարներն ու պատգամավորները: Այժմ նրանց աշխատավարձը կրկնապատկվելու եւ անգամ եռապատկվելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծով:
Օրերս մամուլում հրապարակում եղավ, որ իշխանական վերնախավը մի մեծ շոու է նախապատրաստում. 2014թ. հուլիսից որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է գալու առաջարկությամբ՝ չբարձրացնել վարչապետի եւ նախարարների աշխատավարձերը։ Էստաֆետը վերցնելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կամ ՀՀԿ-ի որեւէ պատգամավոր, որն առաջարկելու է չբարձրացնել նաեւ ԱԺ ղեկավարության եւ պատգամավորների աշխատավարձերը։
Մինչ մեր պաշտոնյաները փորձում են աշխատավարձերը կրկնապատկել եւ եռապատկել կամ, որպես շոու, աշխատավարձից հրաժարվել, հիշենք, թե համաշխարհային պրակտիկայում ինչպես են վարվել պաշտոնյաները՝ բյուջեի վրա բեռ չավելացնելու համար:
06.09.2012թ. Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի խնդրանքով ֆինանսների նախարարը մշակում է օրինագիծ նախագահի աշխատավարձը եւ կենսաթոշակը կիսով չափ կրճատելու մասին: Պետության ղեկավարը նաեւ առաջարկել էր կրճատել նախարարների եւ այլ պետական ծառայողների աշխատավարձերը, Հունաստանի նախկին նախագահների կենսաթոշակները, ինչը ծանր ֆինանսա-տնտեսական ճգնաժամում գտնվող պետության համար վատ խնայողություն չի լինի:
16.05.2012 Ֆրանսիայի նոր՝ սոցիալիստական կառավարության նախարարներն առաջին նիստի ժամանակ նվազեցրել են իրենց աշխատավարձը 30%-ով: Նվազել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատավարձը, ինչը նրա նախընտրական ծրագրի դրույթներից էր:
24.08.2012 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էյրոյի եւ կառավարության անդամների աշխատավարձերը եւս 30 տոկոսով կրճատվեցին՝ բնակչության ապահովված եւ անապահով շերտերի աշխատավարձների միջեւ եղած տարբերությունը կրճատելու նպատակով:
03.10.2012 Աֆրիկայի Մալավի պետության նախագահ Ջոյս Բանդան հայտնել է, որ 30 տոկոսով կրճատելու է սեփական աշխատավարձը: Նա ասել է, որ չի ստիպի մյուս պաշտոնյաներին նույն կերպ վարվել՝ թողնելով, որ իրենք որոշեն: Բանդան վաճառել է նաեւ նախագահական օդանավը՝ միջոցները չվատնելու համար:
23.06. 2013 Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմում է, որ մարտին մահացած` Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը չի ունեցել նյութական միջոցներ եւ ժառանգություն՝ ունեցածը մշտապես բաժանելով աղքատներին:
14.04.2011 Հրապարակվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ՝ Միշել Օբամայի հայտարարագիրը, ըստ որի՝ 2010թ. ընթացքում վաստակել են 1,73 մլն դոլար, որի մի մասը փոխանցել են 36 տարբեր բարեգործական ընկերությունների, անգամ զինծառայողների աջակցությանը: Դրան նախորդած տարում առավել շատ բարեգործություններ էին արել, քանի որ իր գրքի հրատարակումից նախագահը մեծ հոնորար էր ստացել: Իսկ ստացած Նոբելյան մրցանակի ողջ գումարը՝ 1,4 միլիոն դոլար, Օբաման նվիրաբերել էր բարեգործության: Այն դեպքում, երբ նախագահը հիփոթեքային վարկ է փակում:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ