|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ը ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ և պատրա՞ստ է, արդյոք, հոգալ իր ընտրատարածքի բնակիչների այն խնդիրները, որոնք կառաջանան հոսանքի թանկացման արդյունքում:
Հիշեցնենք, որ Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր է: Նա խոշոր գործարար Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերգեյի (Երեւան-Աշտարակ ճանապահին գտնվող շքեղ առանձնատան տերը) փեսան է:
Պատգամավորը նախ նշեց, որ տեղյակ չէ, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է հոսանքի սակագնի՝ ամենայն հավանականությամբ, 7 դրամով թանկացման մասին: Ինչ վերաբերում է դժգոհություններին, պատասխանեց. «Դժգոհություններ ո՞նց կարող ա չլինեն, ամեն դեպքում ժողովուրդը բողոքելու է ու իրավացիորեն է բողոքելու: Իմ ընտրատարածքն ու մարզը կապ չունեն, թանկացումը դժգոհության ալիք է, բոլորս էլ դժգոհ ենք, ես էլ եմ դժգոհ, կարող ա՞ գոհ եմ, որ հոսանքը թանկանալու է»:
Մեր դիտարկմանը, որ անձամբ ինքը կկարողանա վճարել, խոշոր գործարարի պատգամավոր փեսան պատասխանեց. «Ի՞նչ գիտեք` ես կարամ վճարեմ»: