Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հուլիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կազմակերպում է հուշ-երեկո` նվիրված «Լիսաբոն 5»-ի մարտիկների հիշատակին:
«Հայ հեղափոխական բանակ»-ի 5 երիտասարդներ՝ Սեդրակը, Վաչեն, Սարգիսը, Սիմոնն ու Արան, գիտակցելով, որ միայն դիվանագիտական ուղիներով Հայոց ցեղասպանության հարցը առաջ մղելու ջանքերը մնում են ապարդյուն, Հայ դատի մասին համաշխարահային հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնելու նպատակով դիմեցին անձնազոհության և 1983թ.-ի հուլիսի 27-ին պաշարեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող թուրքական դեսպանատունը: Այս քայլը փլուզեց լռության պատնեշը, և աշխարհը սկսեց խոսել հայկական հարցի մասին:
Անմահացած 5 հայորդիները իրենց կյանքը Հայ դատի զոհասեղանին դրեցին հպարտությամբ և պատրաստակամությամբ՝ հարթելով գալիք պահանջատեր սերունդների՝ Հայ դատի հետապնդման ուղին: Այս հերոսական քայլը ոգևորեց շատ հայ երիտասարդների, ովքեր միացան Արցախի ազատագրական պայքարին :
Ամեն տարի հուլիսի 27-ին դաշնակցական երիտասարդները, «Լիսաբոն 5»-ի հիշատակը վառ պահելու և հասարակությանն իրազեկելու նպատակով, կազմակերպում են հուշ-երեկո, ֆիլմի դիտում, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ: