Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Ալիկ Պետրոսյանը վստահ է, որ, ԵՏՄ-ին անդամակցելով, Հայաստանը միանշանակ շահելու է, որ Հայաստանը ներմուծող երկրից կարող է դառնալ արտահանող ու արտադրող երկիր:
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, պատգամավորը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի 3 միլիոնանոց շուկայի առջեւ բացում է 170 միլիոնանոց շուկա, և եթե Հայաստանը անդամակցելու է որևէ միության, ուրեմն պետք է աշխատի առավելագույն օգուտներ քաղել ու պաշտպանել իր շահերը:
Հարցին, թե ի՞նչ առավելությունների մասին է խոսքը, եթե արդեն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների արդյունքում այդ երկրից ուղարկվող տրանսֆերտներն են նվազել, ռուբլին է արժեզրկվել, գործարար պատգամավորը կոնկրետ պատասխան չտվեց, միայն ասաց.
«Պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ չեն կիրառվում, այլ Ռուսաստանի նկատմամբ են: Եվ հետո` մի հայացք գցեք, Ռուսաստանի նկատմամբ որ պատժամիջոցներ են կիրառել, Բելառուսի ու Ղազախստանի նկատմամբ կիրառե՞լ են: Կամ` երբ Հայաստանում դրամը 600-ից իջավ 300, միությո՞ւնն էր պատճառ, թե՞ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները»:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ԵՏՄ-ին անդամակցելը կվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, Ալիկ Պետրոսյանը պատասխանեց. «Մեզ` հայերիս մոտ իմունիտետ ա ձեռք բերվել արդեն, որ ամեն ինչում վատը տեսնեն: Դուք ուզում եք ասել` Ղազախստանը կորցրեց, հա՞, իր ինքնուրույնությունը, Եվրամիության մեջ Գերմանիան կորցրե՞ց իր ինքնուրույնությունը, Դանիան կորցրե՞ց, 27 երկիր կորցրեցի՞ն իրենց ինքնուրույնությունը: Եթե էդ 27 երկիրը կորցրել են, է, մենք էլ թող կորցնենք:
Բայց որտե՞ղ ես կորցնում, եթե, տնտեսական պայմանագրի տակ գործելով, կարող ենք երկրի տնտեսությունը ուժեղացնել: Կամ` վաղվանից քնենք, հելնենք` էլ հայերեն չե՞նք խոսելու ու դրոշներն ենք իջեցնելու, հա՞: Ամբողջ աշխարհն ա միություն դառնում, որովհետև էսօր ոչ մի երկիր մենակ ի վիճակի չի իր խնդիրները լուծել: Ով որ խոսում ա նման բաներ ու վատ բան ա տեսնում էս միության մեջ, ուրեմն շահագրգռված չի, որ մեր երկիրը զարգանա: Կոնկրետ կարող եմ ասել, որ Հայաստանում ամեն ինչ լավ ա լինելու»: