|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական անտուն ՔՊ-ականը, ով Երեւանի ավագանու անդամից դարձավ պատգամավոր, անմիջապես տուն է ձեռք բերել։
Այսպիսով՝ նորանոր նվաճումներ է արձանագրում «Թավշյա հեղափոխությունը». ցավոք՝ միայն հեղափոխականների համար։
ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը լրացրել է Երեւանի ավագանիում պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, ըստ որի՝ ուներ ընդամենը կանխիկ 500 հազար դրամ, ուրիշ՝ ոչինչ։
Մի քանի ամիս անց, արդեն որպես ԱԺ պատգամավոր Եղիազարյանը ձեռք է բերել Երեւանում բնակարան 1/4 համամասնությամբ, 36 միլիոն դրամ արժեքով՝ ենթադրենք 9 միլիոն դրամ մեկ անձի հաշվով։
Ուշագրավը այն է, որ բնակարանի գործարքի մյուս կողմը` ըստ էության վաճառողը, Երեւանի քաղաքապետարանն է։ Այսինքն՝ պատգամավորը քաղաքապետարանից բնակարան է ձեռք բերել շուկայականից էժան գնով:
Երբվանից է քաղաքապետարանը բնակարաններ վաճառում ՔՊ-ականներին` հայտնի չէ, բայց հակակոռուպցիոն կոմիտեն պետք է որ այս հարցը ճշտի ու հետեւություններ անի»: