|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամանակ նշեց, որ կառավարությունը չի ընդունել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկությունը՝ Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն:
Նախարարի խոսքով՝ առաջարկությունը քննարկման է դրվել, սակայն կառավարության դիրքորոշումն այն է, որ այս պահին նպատակահարմար չէ այդ առաջարկն ընդունել:
«Խնդիրը ոչ թե այդ առաջարկությունների հետ անհամաձայնությունն է, այլ ինստիտուցիոնալ առումով այս պահին կառավարության դիրքորոշումը, պատկերացումն անվանումների մասով այդպիսին է, որովհետև կա որոշակի տեսլական՝ ծրագրի հետ կապված: Եվ այդ առաջարկություններին հետագայում՝ ինստիտուցիոնալ վերանայումների շրջանակներում, անդրադարձ կկատարվի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: