Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած նախարարության անհրաժեշտություն պարզելու համար հարկավոր է հստակեցնել՝ ի՞նչ պարտականություն ունի պետությունը և, ի դեմս կառավարության գործադիր ֆունկցիայի, ի՞նչ լիազորություն հասարակական կյանքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այս պարտականությունից էլ պետք է բխի կառավարության լիազորությունը:
«Սրանից հետո միայն պետք է որոշվի՝ նախարարությա՞ն, թե՞ պետական այլ մարմնի մակարդակով կարող է այդ լիազորությունն իրականացվել: Այս լիազորության բաշխումը պիտի իջնի ներքև, որպեսզի որոշվի` դա իրականացնելու համար ի՞նչ մասնագիտության աշխատող է պետք, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ, ի՞նչ արդյունքների համար, ինչից ելնելով էլ` պիտի որոշվեն հաստիքակազմը և կառուցվածքը: Եվ միայն սրանից հետո կարելի է քննարկել՝ այս գործառույթը մեկ նախարարություն կարո՞ղ է իրականացնել, թե՞ պետք է բաժանել երկուսի:
Երկրորդ՝ գործառույթների կրկնության հիմնավորումը տեղին չէ: Օրինակ՝ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն է նախատեսվում. տեխնոլոգիական առաջընթացն առաջնային դարձնելը էկոնոմիկայի ֆունկցիան է` արդյունաբերության ոլորտում առանձին նախարարություն ստեղծելով: Հիմա ես եմ հարց տալիս՝ ի՞նչ կրկնություն է ապահովվում էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունների միջև, գիտե՞ն հստակ տարբերակումը: Կամ` Սփյուռքի նախարարության պարագան, ո՞նց կարելի է հանձնակատարի լիազորությունը համեմատել նախարարության լիազորության հետ, չէ՞ որ նախարարը քաղաքական պաշտոն է և այդ երկրի վերաբերմունքն է Սփյուռքի հետ հարաբերություններում»,- ասաց Արծվիկ Մինասյանը: