Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսուցիչների ֆինանսավորման կարգը պետք է վերանայվի . երեկ` Արագածոտնի մարզում դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան քննարկումների ժամանակ, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ըստ նախարարի` այդ առումով անարդարությունը փոխելու տարբեր ճանապարհներ կան, որոնցից մեկն էլ տարակարգերի համար տրվող գումարի չափի ավելացումն է:
«Մի տարակարգից մյուսին անցնելու համար 10-12 տարի ժամանակ է հարկավոր, այսինքն` ուսուցիչների համար անհնար ենք դարձրել մոտիվացիան` տարակարգից տարակարգ տեղափոխվելու: Տարակարգերի մեջ էլ առանձնապես գումարային մեծ տարբերություն չկա, դրա համար էլ պետք է տարակարգերի գումարներն ավելացնել: Բնական է, որ Արարատյան բակալավրիատի նկատմամբ միանշանակ դիրքորոշում չկա, քանի որ ուսուցիչը ստանում է 60-80 հազար դրամ, իսկ Արարատյան բակալավրիատի շրջանակներում դասավանդող ուսուցիչը` 350-400 հազար դրամ. այս ճեղքվածքը խանդ է առաջացնում: Եթե պայմանականորեն Արարատյան բակալավրիատը համարենք մեր ամենաբարձր` 4-րդ տարակարգը, ուրեմն` պարտավոր ենք մյուս տարակարգերը գումարային առումով մոտեցնենք իրար: Այսինքն` երրորդ տարակարգում ուսուցիչը պետք է ստանա 250-300 հազար դրամ, իսկ երկրորդում` 200-250 հազար , և առաջինում` 180-200 հազար»,-ասաց ԿԳ նախարարը:
Նա նշեց նաև, որ ֆինանսավորման դեպքում պետք է հարցին նայել ուսուցչի տեսանկյունից` նույն ուսուցիչը Երևանում և Արագածոտնի մարզում տարբեր գումար է ստանում, բայց` նույն աշխատանքը կատարում: Դրա համար էլ, ըստ նախարարի, ֆինանսավորման նոր բանաձևում ուզում են բազային ֆինանսավորման անցնել` դրույքի համար և անկախ աշակերտների թվից` ուսուցչին տալ որոշ գումար: