Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չի բացառվում, որ «Սպայկա» ընկերության` պետական բյուջե չվճարած 7 մլրդ դրամն ավելանա, քանի որ մենք ունենք 3,5 տարվանն առնչվող առերևույթ հանցագործություն պարունակող վարքագիծ: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ոչ միայն չի բացառվում, այլև ավելանալու է: Մենք այդ վարքագծի ընդամենը 30 տոկոսին առնչվող ժամանակագրական առումով ունենք փաստաթղթեր: Ինչ ցույց կտան հաշվարկները չեմ կարող ասել»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին վարչապետն ու ինքն այդքան էլ իրավասու չեն տեղեկատվություն ներկայացնելու:
«Իրավական գործընթաց է գնում, և այստեղ ամենակարևոր մարդը քննիչն է, և նա է փաստական հանգամանքների վերաբերյալ դատողություններ անում` մասնագետների հետ խորհրդակցելով: Եվ եթե նա ունի այնպիսի համոզմունք, որ տնօրենի` ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, միջնորդում է դատարանին, որն էլ այդպիսի որոշում է կայացնում կամ կայացրել: Իրավական գործընթաց է գնում, և դրա վերաբերյալ վարչապետն ու ՊԵԿ նախագահը որևէ գնահատական չեն կարող տալ: Հետևաբար` քանի դեռ քրեական գործը քննվում է, քննություն է գնում, քննչական գործողություններ կատարվել և կատարվելու են` հավանաբար, մենք կախված ենք այսօր քննիչի որոշումներից»,- շեշտեց Դավիթ Անանյանը: