|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է․ քաաղքացիները Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում են ուշադրություն սևեռել իրավապահների կողմից՝ քաղաքացիների, և հատկապես՝ Սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ իրականացվող ապօրինություններին։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանի խոսքով իրավապահների գործողություններն ապօրինի են․ «Ամսի 30-ի գիշերը անձանց մեքենաները կանգնեցրել խուզարկել են, սակայն զենք-զինամթերք չեն հայտնաբերել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրվապահներն իրավունք չունեն ցանկացած մեքենա կանգնեցնել, այս իրավունքը տարածվում է միայն այն դեպքում, եթե օպերատիվ տվյալներ ունեն, որ որևէ մեքենայում զենք կա, պարտավոր են նույնականացնել այդ մեքենան։