|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չցանկացավ խոսել երեկ Գյումրիում արձանագրված արյունալի միջադեպի մասին: Հիշեցնենք, որ երեկ իրենց տան նկրուղում մահացած են գտել Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի 26-ամյա որդուն: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախ նշեց, որ հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:
Լրագրողների հարցին` արդյո՞ք ոստիկանապետը չի թերանում իր աշխատանքում, եթե նման միջադեպեր են գրանցվում, մասնավորապես` Գյումրիում ու Էջմիածնում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Քրեական գործը գտնվում է քննչական գործի վարույթում: Ժամանակն է իմանալ, որ նման հարցեր չպետք է ուղղել ոստիկանապետին»:
Վլադիմիր Գասպարյանը լսեց իր պաշտոնաթողության վերաբերյալ հարցերը, բայց նախընտրեց չպատասխանել: