կարևոր
6190 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-09 14:41
Իրավական

Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը ազատվեցին պատժի կրումից

Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը ազատվեցին պատժի կրումից

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից որոշ հոդածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Դատավճիռը հրապարակեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Գասպարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց։ Նրանից կգանձվեն դատական ծախսերը՝ 200 հազար դրամ

Քրեական այս գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։