Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1000-ից ավելի ցուցարարարներ գիշերեցին Բաղրամյան պողոտայում: Նրանց մեծ մասը այդպես էլ չքնեց՝ լուսացնելով` երգելով, պարելով: Լուսաբացին ցուցարարները սկսեցին վազքով շրջապտույտներ կատարել Բաղրամյան պողոտայում, ոմանք էլ սկսեցին մարմնամարզություն անել, մաքրություն անել: Ոստիկանությունն այս ամբողջ ընթացքում չմիջամտեց ցուցարարների գործողություններին:
Վաղ առավոտյան ցուցարարների մոտ եկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այս օրերի ընթացքում նա առաջին անգամ էր, որ մոտեցավ ցուցարարներին: «Բարի օր, տղե\'րք, ո՞նց եք»,- ցուցարարներին հարցրեց Վլադիմիր Գասպարյանը: Նշեց, որ եկել է` տեսնելու` ինչ է կատարվում, որ հանկարծ արտառոց բաներ չլինեն:
«Տեսնո՞ւմ եք` ինչ լավ է, երբ, այնուամենայնիվ, որոշակի կազմակերպվածություն կա, որ աղբամաններն են մաքրվում, այնպես որ` ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Լրագրողների հարցին` ճի՞շտ է, որ ոստիկանությունը զանգել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին ու ասել, որ ոստիկանությունը չի դիմի որևէ գործողության, Վլադիմիր Գասպարյանը չցանկացավն պատասխանել ու դիմեց լրագրողներին. «Եղեք խաղաղության մեջ, ձեր հարցերով մի\' սադրեք, եղեք խաղաղության մեջ»:
Ապա, մոտենալով ցուցարարներին, ովքեր մաքրման աշխատանքներ էին անում, ասաց. «Տղե\'րք, ես ուզում եմ` միակամ լինենք, ինչը կապված է մաքրության, կարգուկանոնի հետ: Եթե այս հարցերում միակամ լինենք, մյուս հարցերն ինքնըստինքյան կգնան: Բարի՞: Եթե ինքներդ ձեզ տեր չկանգնեք, ձեր միջից չմաքրեք ամեն տեսակի սխալ բան: Մի քիչ ընդդիմացաք սկզբից, հետո հասկացաք, որ ճիշտ ա, չէ՞: Լավ, տեսնում եմ նորմա լա ամեն ինչ»: