Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից սեփական կամքով հրաժարված Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ շատ փակագծեր չի կարող դեռևս բացել: Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո նա արձագանքեց լրագրողների հարցադրումներին և որոշակի մանրամասներ, այդուամենայնիվ, ներկայացրեց:
«Այս պահին ես պատրաստ չեմ շատ փակագծեր բացել, որովհետև ներկուսակցական խնդիրների են դրանք վերաբերում, և ես սովորություն չունեմ այդ խնդիրները հրապարակային դարձնել: Իհարկե, եղել են պատճառներ, խնդիրներ, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ»,- ասաց Բաբայանը:
Դիտարկմանը, թե ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից հրաժարվելով, Վահան Բաբայանը կարող է ավելի անկաշկանդ գործել, նա պատասխանեց. «Ես որոշել եմ չլինել ԲՀԿ մամուլի խոսնակ: Պատճառներից մեկը, որ դրդել է ինձ նման որոշման, այն է, որ ես ավելի ազատ կարտահայտեմ իմ կարծիքը, որը լինելու է կոնկրետ որպես Վահան Բաբայան պատգամավորի պատասխան, այլ ոչ թե մամուլի խոսնակի, այսինքն` դա կարող եք ֆիքսել, բայց մնացած առումներով կխոսենք հետո»:
Yerkir.am-ի հարցին, թե հնարավո ՞ր է ԲՀԿ-ից ևս դուրս գա, Վահան Բաբայանը պատասխանեց. «Վերջ, այլևս որևէ հարցի չեմ պատասխանում»:
Դիտարկմանը` այսինքն` չի՞ բացառվում, որ դուրս կգա, նա դարձյալ արձագանքեց. «Այլևս հարցերի չեմ պատասխանում»: