կարևոր
5530 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-10 12:05
Քաղաքական

Այդ տարածքներում գործո՞ւմ է ՀՀ օրենք, եթե այո, ապա պահանջվո՞ւմ է հարցի լուծում՝ հանրաքվեով․ Փաշինյանը անպատասխան թողեց Մինասյանի հարցը

Հետաքրքիր է՝ եթե դուք նստած լինեիք այս դահլիճում այդպիսի մի ելույթ լսեիք՝ մեկ ժամանոց։ Եվ ձեր առաջ լիներ այն կառավարության ծրագիրը, որը ներկայացնում դուք։ Եվ այդ նախընտրական ծրագիրը, որով ինչպես դուք եք անընդհատ վկայակոչում, ստացել եք ժողովրդի քվեն։ Ինչպե՞ս կգնահատեիք ձեզ։ Այս մասին Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ընգծելով, որ ելույթը կապ չուներ ծրագրին, խեղաթյուրում էր իրականությունն ու արհեստական խոչընդոտ ստեղծում՝ իրական, պատմական, հայրենիք, Հայաստան ասելու շրջանակներում։

«Երկրորդ հարցը․ դուք նշում եք՝ լավատեսական մղումով, որ Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր մտադրությունը կամ հանձնառությունը՝ ճանաչելու Խորհրդային Հայաստանի՝ ըստ ձեր ձևակերմամբ, Հայաստանի տարածքները։ Այդ դեպքում, հարց՝ ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերը շարունակում օկուպացված պահել Հայաստանի տարածքները, ինչո՞ւ է անընդհատ կրակում, եթե ձեր ասած անձը վերահաստատել է դա» ,-ասաց Մինսայանը։

Մինասյանի հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի վտարանդի կառավարության գործունեությանը՝ Հայաստանում։ «Արդյո՞ք կարող եք նշել որևէ երկիր, որևէ տեղ արգելված լինի նման վտարանդի կառավարության գործունեությունը»։

Փաշինյանի պատասխանը լսելուց հետո, ընդդիմադիր պատգամավորը նաև հարց բարձրացրեց այն տարածքների մասին, որոնք Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները, որոնց համար Փաշինյանը ադրբեջանական անուններ է օգտագործում․ «Այդ տարածքներում այսօր գործո՞ւմ է Հայաստանի օրենք և եթե գործում է, ապա վաղը եթե հանկարծ նման իրավիճակ է առաջանում, արդյո՞ք պահանջվում է՝ հանրաքվեով հարցի լուծում, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ ազգային ժողովի նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության ծրագրրի 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն է։

Մանրամասն՝ տեսանյութում