Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե վարչապետի ասածները կյանքի կոչվեն, և մենք տեսնենք արդյունքները, լավ կլինի, եթե` ոչ, ուրեմն, ի վերջո, անձափոխություններից կամ կոսմետիկ փոփոխություններից հետո մնալու ենք նույն կոտրած տաշտակի առաջ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Առայժմ տեսել ենք անձափոխություններ: Կա արդեն ավելի մեծ խոստումների դաշտ: Երեկվա` վարչապետի խոստումները, ինչպեսև Ազգային ժողովում պատասխանները, դրանից հետո ԱԺ բակում մի քանի հարցերի արձանագրումը, այսօրվա` կառավարության նիստի մոտեցումները առայժմ դեռ առաջին քայլերն են, և շատ դժվար է գնահատել ու ասել, որ, այո\', 100 տոկոս ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց պատգամավորը` հավելելով` լավ է, որ վարչապետը գիտակցում է, որ պետք է լինեն համակարգային փոփոխություններ:
Ըստ նրա` հույսը վերջում է մեռնում, բայց և չի պատրաստվում հույսով լցվել, ասել` վերջ ամեն բան լավ է, ու քաշվել մի կողմ: «Երկու շաբաթ էլ համբերենք, որպեսզի տեսնենք իրական պատկերը` արդյո՞ք անցնում են ինչ-որ գործողությունների, և մենք տեսնում ենք իրական քայլեր կամ գործողություններ, նոր գնահատական կտանք»,- ասաց Պողոսյանը:
Ինչ վերաբերում է այսօր կառավարությունում նորանշանակ վարչապետի` հարկայինին տված առաջին հանձնարարականին, նա նշեց, որ խոսքերը լավն են, որովհետև ոչ միայն պետք է գիտակցենք, որ տնտեսությունը միայն բիզնեսի վրա է հիմնված և պետք է աշխատի, դրա հետ պետք է համակարգը աշխատի: «Կարծես թե քայլեր են, որոնք կարող են մի փոքր հույս ներշնչել: Բայց եթե վաղը նույն փոքր կամ միջին բիզնեսից մեկն ասի` գիտե՞ք ինչ կա` այսօր մեզ մոտ հարկայինը եկել է և ճնշումներ արել, ի՞նչ է տեղի ունենալու այդ նույն հարկայինի տեսուչի, հարկային տեսուչի բաժնի պետի, վարչության պետի և, ընդհանրապես, հարկայինի պետի հետ, որն այլ իմաստով հրահանգներ է իջեցրել, կողքի բաժինը նստած ինչ-որ բաներ է ձևակերպել, իսկ մնացած բաժինները, այսպես ասած, ընկած քերել են մեր ՓՄՁ-ների կաշին»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` պետք է ծրագիր բերել, թե ինչպես է սա կարգավորվելու, որովհետև բյուջեն պետք է լինի, որ երկիրը աշխատի: «Շատ գեղեցիկ է հնչում` եկեք նոր մոտեցում դրսևորենք, հանգիստ թողեք ՓՄՁ-ներին, մինչև այս էլ, որ նայում ենք, ամեն վարչապետ էլ, միգուցե ոչ այսքան կոնկրետացրած, բայց նմանատիպ մոտեցումով է եկել»,- ասաց պատգամավորը` հավելելով` ամեն ինչ գալու է գործողություններից. եթե արդեն հաջորդ շաբաթ ՓՄՁ-ները հասկանան, որ այլևս հարկային տեսուչը չի գալիս ու իրենց չի անհանգստացնում, կհասկանանք, որ փոփոխություն կա, եթե լսենք այլ պատմություններ, ուրեմն բան էլ չի փոխվել: