կարևոր
1132 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-20 13:31
Հասարակություն

ԱՆ-ն երկու շաբաթ ուշացումով սկսել է բրուցելիոզի հետ կապված հետազոտությունները. Անուշ Պողոսյան

ԱՆ-ն երկու շաբաթ ուշացումով սկսել է բրուցելիոզի հետ կապված հետազոտությունները. Անուշ Պողոսյան

E-draft համակարգում երեկվանից շրջանառվում է կառավարության՝ «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը մի մեջբերում է հրապարակել որոշման հիմնավորումից.

«Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ COVID-19 համավարակը, ցույց տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները»։

Ի դեպ, սա շրջանառվում է համավարակից շուրջ 5 տարի հետո։ Հիշեցնեմ, այս պահին Սևանի Չկալովկա գյուղում բրուցելյոզի բռնկում է, և ՀՀ առողջապահության նախարարությունը երկու շաբաթ ուշացումով երեկվանից սկսել է բրուցելիոզի դեմ բնակիչների հետազոտությունները։

Հ. Գ. Գնահատելի է, որ այս անգամ 5 տարի չէ»։