|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քաղաքական-հասարակական գործիչ Թևան Պողոսյանը գրում է.
«Սեպտեմբերի 2-ի առաջարկս, խնդրանքս, կոչս աշխարհի ցանկացած հայի էլի նույն է՝ եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով։
Իսկ Երևանում, հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2):
Ամբողջ օրվա ընթացքում, ցանկացած պահի՝ ում երբ հարմար է, այցելենք Արցախի Հանրապեության ներկայացուցչություն, թեկուզ մի 5 րոպեով, և մեր սրտի, հոգու և մտքի աջակցությունը հայտնենք արցախահայությանը՝ իրենց պայքարի համար: Սեպտեմբերի 2-ը սոցցանցերի միջոցով դարձնենք Արցախի օր, օրինակ՝ եղել են առաջարկներ, որ օգտագործենք հեշթեգեր: Ահա մի քանիսը, որը կարող եք օգտագործել՝ ըստ ձեր ցանկության և հարմարավետության:
Այցելեք խմբերով, մենակ, անկախ ամեն ինչից:
Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:
Արցախը մեր բոլորի կարիքն ունի»։