|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ազատության հրապարակում ելույթով հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Սա պայքար է լույսի համար, նորի, թարմության, սա պայքար է բոլոր ուղղություններով՝ բաց ճակատով: Սա բոլորի դեմ չէ, այլ՝ բոլորի համար, անկախ այն բանից, թե ինչ դիրք են նրանք զբաղեցնում»,- հայտարարեց նա` հավելելով, որ ոչ մի պայքար անհետևանք չի անցնի, միայն պայքարելով հնարավոր կլինի սեփական երկրում ազատ ապրել:
«Հայաստանում այլևս ոտքի է կանգնած մի ամբողջ սերունդ, որն ունակ է աշխարհին ցույց տալ, թե որն է հայ ժողովուրդը: Բացե՛ք դռները, լույսը շեմին է, կերտենք նոր Հայաստան»,- կոչ արեց պատգամավորը: