|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պետք է հասկանանք, որ թշնամին չի փոխվել, նույնն է. Թուրքիան 10 տարի առաջ էլ, այժմ էլ, նույնն է, ու եթե ձեռքին ճար լիներ, այժմ էլ նույն կերպ կվարվեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգման» կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը:
«Ի՞նչ էր տեղի ունենում 4-5 տարի առաջ. ամեն անգամ, երբ Հայաստանում կարևոր բան էր տեղի ունենում, սահմանին իրավիճակը լարվում էր, մեր հարևանները սկսում էին կրակել: Նույն իրավիճակը այժմ էլ շարունակվում է, և օրերս սահմանին վիրավորում ստացած զինվորի փաստը նաև դրա ապացույցն է: Չէ՞ որ այս օրերին Հայաստանում մեկնարկել էր ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստը»,- նշեց նա:
Բանախոսն ուշադրություն հրավիրեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` օրեր առաջ արած հայտարարությանը` կապված գերիների փոխանակման հարցում առաջարկած «Բոլորի բոլորի դեմ» սկզբունքի հետ:
«Դա կոնկրետ մեսիջ է, ու մենք հստակ գիտենք, որ այսօր Ադրբեջանն օգտագործում է ցանկացած առիթ իր երկու դիվերսանտներին հետ տանելու համար: Նրան ոչ մի այլ բան չի հետաքրքրում»,- ասաց Թևան Պողոսյանը: