կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-14 19:28
Քաղաքական

Կարեն Կարապետյանը հստակ հայտարարեց` ՀՅԴ-ական նախարարների հետ խնդիր չունի

Կարեն Կարապետյանը հստակ հայտարարեց` ՀՅԴ-ական նախարարների հետ խնդիր չունի

«Ոչ, ճիշտ չէ, և ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե որեւէ նախարար ինչ տեսլական ունի իր ճյուղի հետ կապված, քան թե որ կուսակցությունից է». այսպես կտրուկ արձագանքեց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ Yerkir.am-ը նրան մատնացույց արեց մամուլի այսօրվա հրապարակումը, թե իբր նորանշանակ վարչապետը չի ցանկանում աշխատել դաշնակցական նախարարների, մասնավորապես` տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ: Նշենք, որ մինչ այդ ԱԺ-ում լրագրողների խնդրանքով Դավիթ Լոքյանը եւս անդրադարձել էր այս հրապարակմանը` հստակ հայտարարելով, որ ինքը Կարեն Կարապետյանի հետ խնդիր չունի, այդպես մամուլն է ցանկանում ներկայացնել:

Ի դեպ, Լոքյանը հիշեցրել էր, թե այս վեց ամիսների ընթացքում ինչ կարեւոր քայլեր է կատարել նախարարությունը. ընդունվել է ռազմավարություն՝ տարածքների համաչափ զարգացմանն ու ֆինանսական համահարթեցմանն առնչվող: