Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-09-09 14:00
Քաղաքական

Կարեն Կարապետյանը յոթ ամսվա համար չի եկել. ՀՀԿ-ական պատգամավոր

Կարեն Կարապետյանը յոթ ամսվա համար չի եկել. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողներին ասաց, որ շատ լավ է ճանաչում ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին:

«Կարեն Կարեպտյանին երկար տարիներ եմ ճանաչում, նա երիտասարդ տարիքում բացահայտ տարբերվում էր իր համակարգային մտածողությամբ: Տարիների ընթացքում, երբ նա աշխատել է «Հայէներոգո»-ում, «Գազպրոմ»-ում, համոզվեցինք, որ, որպես գործի կազմակերպիչ, մենեջեր, լավագույններից մեկն է»,- ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կդառնա Սինգապուրի նման, և Հայաստանի տնտեսությունը թռիչքային զարգացում կունենա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը ռուսական կողմնորոշում ունի, Մինասյանը նշեց, որ Կարապետյանը հայաստանյան կադր է՝ հայեցի դաստիարակությամբ: «Նա ամբողջ ուղնուծուծով հայ է»,- ասաց նա:

Գնահատելով Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիները՝ Մինասյանը նշեց. «Այն գործունեության արդյունավետությունը, որ անհրաժեշտ է Հայաստանի համար, կատարվեց, բայց արդյունավետ աշխատանքի առումով կան որոշակի թերացումներ, և հենց այդ առումով էլ կատարվեցին և կկատարվեն որոշակի փոփոխություններ»:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը միայն յոթ ամսվա համար չի եկել կառավարություն: «Համոզված եմ, որ նրա ուժերը կարելի է օգտագործել ոչ միայն այս ընթացքում, այլ նաև հետագայում»,- ասաց նա: