|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ դառնալու ցանկություն չունի: Այս մասին Կարապետյանը հայտնեց Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նշենք, որ, որպես վարչապետի հավանական թեկնածու, վերջին շրջանում նշվում էր նաեւ Կարեն Կարապետյանի անունը: Նա հայտարարեց, որ ոչ միայն նման ցանկություն չունի, այլեւ այդ ուղղությամբ աշխատանքներ էլ չի տարել, ինչպես որ նշվում է մամուլում:
Կարապետյանը հրաժարվեց գնահատել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքը, նշեց, որ ոչ թե ինքը պետք է գնահատի, այլ ժողովուրդն ու երկրի ղեկավարը:
Հարցը, թե Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո հնարավո՞ր է իրեն այլ պաշտոնում տեսնենք, օրինակ` կառավարությունում, Կարապետյանը «ոչ կոռեկտ» որակեց եւ պատասխան չտվեց: Իսկ դիտարկմանը, թե գո՞հ է նախագահական ընտրություններում, որպես Սերժ Սարգսյանի շտաբի պետի տեղակալ, իր աշխատանքից, նա հայտարարեց, որ դժվարանում է պատասխանել:
Կարեն Կարապետյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ վաղը: