կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-05 14:49
Քաղաքական

Հայաստանի նախագահը Ալիևի առաջ պետք է հստակ խնդիր դնի․ ՀՀԿ-ական պատգամավորների ակնկալիքները

Հայաստանի նախագահը Ալիևի առաջ պետք է հստակ խնդիր դնի․ ՀՀԿ-ական պատգամավորների ակնկալիքները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպումից։ Նշենք, որ օգոստոսի 8-9-ին Սոչիում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները։

 

« Խոսակցությունը շատ օպերատիվ ու կոնկրետ կլինի կարծում եմ, իսկ ակնկալիքներս կապված են հիմնականում սահմանի վրա լարվածության թուլացման հետ։ Չի բացառվում, որ բանակցությունները շարունակական բնույթ ունենան», - Yerkir.am -ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։ Այն հարցին, կհանդիպեն՞ այնուամենայնիվ Հայաստանի Ադրբեջանի նախագահները, թե՞ Պուտինը նրանց հետ առանձնազրույց կունենա, պատգամավորը կարծիք հայտնեց, որ թեև նախնական պայմանավորվածություն չկա,որ եռակողմ հանդիպում կլինի, բայց երեք պետությունների նախագահները պետք է հանդիպեն, որովհետև սահմանի վրա լարվածությունն ուժեղանում է։

 

Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք պետք է , որ Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց․

 

«Ինչ խոսք, լավ կլիներ, որ նախնական պայմանավորվածություն լիներ, բաւյց այս հանդիպմանը քանի որ չկա նախնական պայմանավորվածություն, կարծում եմ դա անհնարին կլինի»։

 

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց․ «Ի վերջո Ալիևը պիտի հասկանա, որ անընդհատ նման ձևերով հրադադարը խախտելով և դիվերսանտների խմբեր ուղարկելով՝ հարցին լուծում չի տա: Իզուր տեղը և մեր երեխաներն են զոհվում և իրենց կողմից են զոհեր լինում: Կարծում եմ, որ նա ի վերջո պետք է լուրջ ընդունի, որ ամեն ինչ պետք է խաղաղ, բանակցային գործընթացով ընթանա և ոչ թե տարբեր ձևերով փորձեն իրենց դիվերսանտներին ուղարկել մեր դիրքերի վրա, կամ գնդակոծեն մեր խաղաղ բնակավայրերը: Ալիևին առաջ Հայաստանի նախագահը և կառույցները պետք է շատ հստակ խնդիրներ դնեն»։

 

Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ լավագույնը այն կլինի, որ Ադրբեջանը հետ քաշի դիպուկահարներին և ամբողջ սահմանի երկայնքով խաղաղություն պահպանվի: Խաղաղ պայմաններում զբաղվեն գործընթացներով, որոնք Մինսկի համանախագահներն առաջարկում են: «Մյուս խնդիրը այն կլինի, որ Ղարաբաղը, որպես կողմ, հստակ պետք է հանդես գա բանակցությունների ժամանակ, բայց ո՝չ Սոչիում:

 

Այնտեղ ամենակարևոր ձեռքբերումը կլինի այն, որ Ալիևը հասկանա՝ դիպուկահարները պետք է հետ քաշվեն, կրակոցներ չլինեն և առանձնապես պատասխան տա խաղաղ բնակիչներին, այգեգործությամբ զբաղվողներին, դաշտերում աշխատողներին գնդակոծելու համար»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: