Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց իր առաջիկա անելիքներից: Պատասխանելով հարցին, թե հայտարարել էիք, որ եթե անգամ վարչապետի պաշտոն առաջարկեն Ձեզ, չեք համաձայնելու և հիմա ի՞նչն է Ձեզ ստիպել այս պահին համաձայնել, Կարապետյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, 2013 թվականին եմ ասել, հիմա որոշակի պայմաններ են փոփոխվել: Ես շատ անհանգստանում եմ մեր տնտեսության համար»,- ասաց Կարապետյանը և հավելեց, որ իր առաջիկա բոլոր ծրագրերը լինելու են այն երկու փուլի մեջ, որոնց մասին ինքը խոսել է: Նորանշանակ վարչապետը նշեց նաև, որ մենաշնորհների դեմ պայքարի համար խաղի նոր՝ հավասար կանոններ կլինեն, և եթե որևէ մեկը հաջողակ բիզնեսմեն է, նրանից այդ բիզնեսը չի խլվելու: Հարցին, թե մինչև հիմա, փաստորեն, ա՞յլ կանոններ են գործել, Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ` այո»:
Կարեն Կարապետյանը, խոսելով Հովիկ Աբրահամյանի մասին, ասաց. «Նախկին վարչապետը իմ գործընկերն է, իմ ընկերն է, ես կարծում եմ, որ ինքը բավական ծանր իրավիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա: Այդ աշխատանքը, կարծում եմ, ես չէ, որ պետք է գնահատեմ: Նա մեծ բեռ է վերցրել իր վրա»: Կարապետյանն ասաց նաև, որ ժպիտով է վերաբերվում այն տեսակետին, թե ինքը Կրեմլից ուղարկված կադր է:
Նա նշեց նաև, որ Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացել է անձնական խնդիրների պատճառով: