Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: Ներկա է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ նախարարները ներկա են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց նորանշանակ վարչապետին, թե ի՞նչ քայլեր է իրականացնելու կարճաժամկետ ծրագրում, ի՞նչ քայլեր է իրականացնելու առաջնահերթություններ հռչակված ոլորտներում եղած խնդիրները լուծելու համար, պահպանելո՞ւ է, արդյոք, նախորդ կառավարության ծրագրերը, թե միանգամայն նոր մոտեցումներով է սկսելու, ինչպիսի՞ն է լինելու կադրային քաղաքականությունը, կադրային պակաս կա՞:
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Լինելու է երկու թիմային ծրագիր: Առաջին փուլում՝ կարճաժամկետ ծրագրով, չեն լինելու արագ փոփոխություններ, իսկ երկրորդ` երկարաժամկետ ծրագրի համար ժամանակ է անհրաժեշտ լինելու, որ հասկանանք, թե որ ուղղությամբ ենք տանելու երկիրը: Միանգամից ասեմ, որ սպասելիքներ, որ արագ ենք փոփոխություններ անելու, չեն լինելու: Նախկին կառավարության ծրագիրը, այո, պահպանելու ենք: Քաղաքականությունը տանելու ենք այն ուղղությամբ, որ ստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծելու համար: Կադրերի հարցում առաջնորդվելու ենք մաքսիմալ պրոֆեսիոնալության սկզբունքով. եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն՝ լավ»
Նա հավելեց, որ լավ կադրերի պակաս կա ամենուր` թե\' Մոսկվայում, թե\' Երևանում:
Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց, թե գոհ չէ այդ պատասխանից, որովհետև ակնկալում էր ավելի կոնկրետ պատասխաններ: «Մշակած ունե՞ք որևէ քայլ սոցիալական վիճակը լավացնելու ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:
Նորանշանակ վարչապետը պատասխանեց. «Ես մեկուկես օր է, ինչ վարչապետ եմ, պետք է ծանոթանամ վիճակին: Սակայն եթե ասում եմ` պետք չէ ակնկալել արագ փոփոխություններ, դա չի նշանակում, որ արագ քայլեր չենք ձեռնարկելու: Կախարդական փայտիկ չկա, եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություններ անել, պետք է համակարգային փոփոխություններ ձեռնարկել: Բաց, ազնիվ ասում եմ` տնտեսության ռեալ վիճակը շատ ծանր է»,- ասաց նա: