կարևոր
4780 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-21 18:28
Հասարակություն

Քանի որ ամեն բան շատ արագ է զարգանում, արձագանքը ևս արագ անենք և տարածենք. քաղաքագետ

Քանի որ ամեն բան շատ արագ է զարգանում, արձագանքը ևս արագ անենք և տարածենք. քաղաքագետ

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Փաստացի Հովհանավանքում Սուրբ Պատարագ մատուցել պատրաստվողը այլևս քաղաքացիական անձ է և ոչ հոգևորական, այսինքն՝ զրկված է քահանայական ծառայությունից և չունի որևէ իրավասություն սուրբ պատարագ մատուցելու և նման գործողությունը համարվում է կանոնական խախտում։

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների կարգալույծը հոգևորական է, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից և նրան արգելված է ցանկացած եկեղեցական խորհրդի մատուցում՝ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ։ Ի՞նչ հետևանք ունի, եթե նա մատուցի պատարագ: Կատարած արարքը չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։ Նման քայլը դիտվում է որպես համառ հնազանդության խախտում և եկեղեցու բաժանման փորձ, որը կարող է գնահատվել նաև որպես աղանդավորական կամ հակաեկեղեցական գործողություն։

Այսպիսով կարգալույծ հոգևորականի կողմից, որը զրկվել է իր քահանայական իշխանությունից մատուցած որևէ մկրտություն, պսակ, հաղորդություն, առավել ևս՝ սուրբ պատարագ այլևս որևէ կապ չունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ և չի համարվում վավեր՝ ոչ աստվածաբանական, ոչ կանոնական իմաստով։

Փաստացի Փաշինյանը ով հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Հովհանավանքի պատարագին ոչ միայն պատրաստվում է մասնակցել այլ նաև խրախուսում և հովանավորում է ՀԱԵ-ի աստվածաբանական և կանոնական կարգին ամբողջությամբ հակասող, պառակտող գործողությանը, ինչը հստակ աղանդավորական բնունթի միջոցառում է: Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները:

Առաջին սերիան զավակ ունենալու և կուսակրոնության խնդիրն էր, չանցավ, չստացվեց, տապալվեց:

Երկրորդ սերիան նախկինների և «կռեմլի» հետ կապն ու ասոցիացիան էր, չանցավ չստացվեց, տապալվեց:

Երրորդ սերիայում այլևս որևէ բան թաքցնելու իմաստ և կարողականություն այլևս չկա և ամեն բան բաց, պարզ և անթաքույց է արվում: ՀԱԵ-ի պառակտումը, սաբոտաժը, սննկացումը բաց քաղաքական խնդիր է, որը պետք է լուծել համաձայն հանձնառության:

P.S. Բոլոր այն հայ մարդիկ և ՀԱԵ հետևորդները ովքեր կմասնակցեն այդ պատարագին, կամ կարգալույծի կողմից մատուցվող պսակին, մկրտությանը պետք է հստակ գիտակցեն, որ նրանք այլևս ՀԱԵ կողմից կարգալույծ եղած աղանդավորականի կողմից մատուցվող միջոցառման մասնակից են, որը որևէ կերպ առնչություն չունի ՀԱԵ-ի հետ»: