| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վաղն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` Զուբին Մեթայի ղեկավարությամբ: Համերգը տեղի է կունենա \"Երևանյան հեռանկարներ\" փառատոնի շրջանակներում և այն նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեթան նշեց, որ չնայած առաջին անգամ է Հայաստանում, սակայն մի շարք հայ ընկերներ ունի: Ավելին, Մեթայի հայրը Նյու Յորքում սովորել է Իվան Ղալումյանի մոտ.«Այդկերպ ես մի փոքր շփում եմ ունեցել հայ համայնքի հետ: Ի դեպ, ծանոթ եմ նաև ջութակահար Հայկ Բալյանին, ով մեր վերջին հանդիպման ժամանակ համեղ հայկական ճաշատեսակ էր ինձ համար պատրաստել: Ես, բնականաբար, գիտեմ նաև Արամ Խաչատրյանին, բայց, ցավոք, ժամանակակից կոմպոզիտորներին ծանոթ չեմ»: Մաեստրոյի կարծիքով` բնական է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադառնում ենք նաև երաժշտության միջոցով, քանի որ, ըստ նրա, հայերս տաղանդավոր ազգ ենք: Խոսելով դիրիժորության մասին` Մեթան նշեց, որ այն կախարդական մասնագիտություն է.«Տեսեք` մենք ոչնչի չենք դիպչում, ոչինչ չենք նվագում, ուղղակի ղեկավարում ենք գաղափարը` բոլորին միացնող, իսկ արդյունքն ինքներդ եք տեսնում\":
Ի դեպ, Մեթան և Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները վաղը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: