կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-14 16:29
Հասարակություն

No comment. Համալիրի ճարտարապետական լուծումները լինելու են կախարդական գորգի թեմաներով

No comment. Համալիրի ճարտարապետական լուծումները լինելու են կախարդական գորգի թեմաներով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությանն օտարելու կառավարության երեկվա որոշումը բուռն քննարկումների առիթ է դարձել: Բոլորին հետաքրքրում է, թե ո՞վ է Համալիրի իրական գնորդը, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է աճուրդն իրականացվել:

Հասարակությանը պակաս չի հուզում ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է «Համալիրի տարածքում ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և ուշադրություն` խաղատուն»: Ըստ այդ ծրագրի՝ հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի «ընտանեկան ոճի սենյակներ»: Փակ ջրային ատրակցիոնը ունենալու է ավելի քան 18.000 քմ մակերես, աշխատելու է 12 ամիս:

Ուշադրության է արժանի որոշման այս հատվածը. «Համալիրի ճարտարապետական լուծումները լինելու են կախարդական գորգի թեմաներով, որը յուրաքանչյուր ծնող ցանկանում է վայելել իր երեխաների հետ և դարձնել երկար տարիների հիշողություններ»: Թե ինչպիսի ճարտարապետական լուծումների մասին է խոսքը, դժվար է հիմա կռահել, քանի որ անգամ համալիրի համահեղինակ ճարտարապետներն են խոստովանում, որ այդ ամենն իրենց երևակայության սահմաններում չի տեղավորվում:

Ուշագրավ մի դիտարկում եւս. նախագծի հեղինակները համոզված են, որ ծրագրի շնորհիվ մոտ 1 մլն այցելու կայցելի Հայաստան, «և ամենակարևորը, Համալիրը կապահովի ընտանիքների այցելություն Հայաստան»: Նշենք, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում: