|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Եվրասիական ինտեգրման և եվրոպական ինտեգրման միջև ընտրությունը Ադրբեջանինն է, սակայն ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ադրբեջանը արևմտամետ երկիր լինի: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն երկրի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է contact.az-ը:
Դեսպանը նշել է, որ երկարատև կայունության համար կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացումը: Իսկ այդ հարցում ԱՄՆ-ը հակված է օգնել Ադրբեջանին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` նա ասել է, որ հակամարտության լուծումը ձգձգվում է, սակայն «Հայաստանը և Ադրբեջանն իրենք պետք է որոշիչ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ»:
«ԱՄՆ-ը ցանկանում է հասնել հակամարտության լուծմանը, սակայն կախարդական փայտիկի միջոցով հնարավոր չէ։ Եթե Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանգեն հստակ որոշման, Մինսկի խումբն ու Ամերիկան կօգնեն նրանց»,- ասել է դեսպանը: