կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-29 14:46
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կախարդական փայտիկ է լինելու, որ երկիրը տնտեսական ճգնաժամի ճիրաններից հանեք․ իրավապաշտպան

«Համավարակի անկառավարելիության հետեւանքով երկրում ստեղծվել է քաոս։ Հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում հետընթաց ենք արձանագրել»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն արձանագրեց «Իրավունքի սահման» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Գևորգ Հովհաննիսյանը, ապա դիմելով ՀՀ ներկա իշխանություններին ասաց․ «Դուք մտածում եք հավե՞րժ եք, չէ՞ որ ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ՝ դուք, օրերից մի օր գնալու եք, եւ ի՞նչ եք թողնելու ձեզնից հետո։ Արդյո՞ք եկողը չի ասելու՝ այս ավերակների վրա ի՞նչ կառավարեմ»։

 

Բանախոսի դիտարկմամբ տպավորություն է, որ ներկայիս իշխանությունների մի շարք պաշտոնյաներ ուղղակի եկել են երկրում անկառավարելիությունը, սկզբունքային առումով արմատներ հասունացնելու եւ  համապատասխան հետեւանքներ առաջացնելու։

Անդրադառնալով դիմակների պարտադիր կրելուն, բանախոսը պնդեց․ «Դիմակները ոչ թե նպատակ ունեին կանխարգելել հնարավոր վարակը, այլ դրանք ընդամենը քաղաքական միջոց էին, հաղթահարելու ինչ-որ քաղաքական արգելքներ։ Ինչպես նաեւ ժողովրդին հնարավորություն չտալու բարձրաձայնել իրեն հուզող հարցերը՝ մի շարք բնագավառներում։ Ստացվում է, որ համավարակի պայմաններում մեր հասարակությունն ուղղակի իրավունք չունի բարձրաձայնելու հարցեր եւ ներկայացնելու պետական կառավարման մարմիններին, որ ասենք՝ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր ունենք։ Օրինակ, մասնավորապես, կրթության բնագավառում տեղի են ունենում այնպիսի կանոնակարգերի հաստատում, որի արդյունքում մասսայական խախտվում են խելացի մարդկանց համապատասխան կրթություն ստանալու  իրավուքններն ու ազատությունները»։

Ըստ իրավապաշտպանի ՀՀ կառավարությունը չի տիրապետում իրավիճակին․ «ՀՀ կառավարությանը թվում է, թե իրենք տիրապետում են իրավիճակին, բայց, եթե, այս տեմպերով շարունակեք, շատ շուտով, երկրում կլինի քաոսային իրավիճակ»,-արձանագրում է բանախոսն ու մատնացույց անում երկրում տիրող տնտեսական խառնաշփոթը․ «Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տնտեսական հետեւանքները դեռ բավականին ժամանակ զգացնել են տալու։ Մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը արձանագրեց, որ հարկերի մուտքը՝ պետական բյուջե, պակասել է շուրջ 18 միլիարդ դրամով։ Այս տեմպերով շարունակելու պարագայում այդ մուտքերը կրկին պակասելու են։  Հարգելի պաշտոնյաներ, ձեր հույսը ո՞րն է, ի՞նչ կախարդական փայտիկ է լինելու, որ երկիրը այս տնտեսական ճգնաժամի ճիրաններից հանեք»։

Գ․ Հովհաննիսյանը նաեւ ասաց, թե հիմնավորված կասկածներ ունի, որ այսօրվա իշխանությունները համավարակի դեմ պայքարի ծրագրում հասարակության առողջությունը թուլացնելու միտում ունեն, այլապես՝ այս ժամանակահատվածում բավարար միջոցներ կձեռնարկեին, այլ ոչ թե 50 տոկոսով կկրճատեին համաճարակաբանների ինստիտուտը․ «Երբ դուք եկաք իշխանության, այդ ժամանակ մենք ունեինք ավելի լավ համաճարակաբանական դպրոց, ավելի լավ համաճարակաբաններ, ավելի լավ կառավարման գործիքակազմ, քան՝ ներկայումս։ Արդյունքում, համաճարակաբանների այն մեծ քանակը, որոնք դուք կրճատեցիք 50 տոկոսով, դարձրիք ոչ կենսունակ մի ապարատ»։

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում