|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի ու «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեն որոշում է կայացրել հերթական «Հայակը» 2016 թվականի գարնանն անցկացնելու մասին։ «Հայակ-2016»-ը ամփոփելու է 2014-2015 թթ. Հայաստանում և արտերկրում արտադրված հայկական ֆիլմերն ու գնահատելու է ոլորտի զարգացումներն ու ձեռքբերումները: Սույն որոշումը պայմանավորված է 2015-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գերհագեցած ու բազմաբնույթ ծրագրերի անցկացումով՝ Հայաստանում ու արտերկրում։
Բացի այդ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պետական աջակցությամբ նկարահանվել և շարունակվում են նկարահանվել մեկ տասնյակից ավելի ֆիլմեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ուստի կազմկոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացրել հաջորդ տարվա մրցանակաբաշխության անվանակարգերի ցանկում ավելացնել առանձին անվանակարգ՝ հատուկ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի համար: