|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 196 նոր դեպքից 128-ը կապված է Աջարիայի, 30-ը՝ Թբիլիսիի իսկ 19-ը՝ Իմերեթիի հետ. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
«Ավելացել է 196 նոր դեպք և դարձել 3502: 196 նոր դեպքից 128-ը կապված է Աջարիայի, 30-ը՝ Թբիլիսիի, 19-ը՝ Քութաիսիի, 6-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 5-ը՝ Քվեմո Քարթլիի, մեկը՝ Շիդա Քարթլիի, չորսը՝ Գուրիայի, երկուսը՝ Մցխեթա Մթիանեթիի, մեկը՝ Կախեթիի հետ»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 13 պացիենտ և ընդհանուր առմամբ կազմում է վարակվածների 45 տոկոսը:
Մարինա Էզուգբաիայի տեղեկությամբ, այս պահին կովիդ կենտրոններում և հյուրանոցային համալիրներում բուժվում է 1981 պացիենտ: