կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 12:35
Քաղաքական

Հաջորդը կգրավեն Բաղրամյան 26-ն ու ԱԺ-ն. Զարուհի Փոստանջյան

Հաջորդը կգրավեն Բաղրամյան 26-ն ու ԱԺ-ն. Զարուհի Փոստանջյան

Այսօր սկսվեց ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարման կարգով հարց բարձրացրեց ապրիլյան պատերազմում 800 հեկտար հող կորցնելու մասին: Պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյանը հաստատել է` կորցրել ենք 800 հեկտար հող, և որ այդ հողը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, սակայն մինչ այս պահը ԱԺ-ն չի անդրադարձել դրան:

«Ե՞րբ եք պատրաստվում հրավիրել արտահերթ նիստ, որ պատասխանատվության ենթարկվեն 800 հեկտար հող կորցնելու մեջ մեղավոր պատասխանատուները»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ համապատասխան ընթացակարգ է պետք, ստորագրություններ են պետք ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար:

Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, որ իր նշած հարցը չափազանց կարևոր է, և որ ԱԺ-ն պետք է քաղաքական քննարկումներ հրավիրի, ոչ թե հղումներ կատարի ինչ-որ ընթացակարգերի: «Դուք ցույց եք տալիս, որ ԱԺ-ն նույնպես թղթի վրա գրված անուն է ընդամենը: Փաստորեն, դուք հրաժարվում եք քաղաքական քննարկումներ անցկացնելուց: Այո, ոչ միայն կառավարությունը պետք է լուծարվի, այլև` խորհրդարանը, և հաջորդ գրավումը պետք է լինի ոչ թե ՊՊԾ գրավումը, այլ խորհրդարանի ու Բաղրամյան 26-ի գրավումը»,- հայտարարեց նա:

Գալուստ Սահակյանը արձագանքեց, թե պատգամավորի ելույթները գնահատում է ընդամենը որպես ընդդիմադիր ելույթ: