|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերով հարուցված նոր քրեական գործը: Խոսքը վերաբերում է առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազարությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով քննվող գործին:
Ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին ուղղված` Yerkir.am-ի գրավոր հարցման` ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նորանշանակ պետ Միքայել Համբարձումյանը հայտնել է հետևյալը. «Հիշյալ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ընթացքում, նախաքննության շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել և կատարվում են բազմաթիվ քննչական գործողություններ հանցագործության կատարման ուղղությամբ»:
Այս գործում շոշափվում են նախկին և ներկա պաշտոնյաների անուններ, այդ թվում ՝ Ալիկ Սարգսյանի, Կարեն Բաբակեխյանի, Հունան Պողոսյանի, Արթուր Մարգարյանի անունները: Մեր հարցին` արդյո՞ք գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են հիշյալ անձինք, և արդյո՞ք այս գործով, որպես կասկածյալ կամ մեղադրյալ, ներգրավված անձ կամ անձինք կան, ԱԱԾ-ից պատասխանել են, որ, քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով, նշված փուլում նպատակահարմար չեն գտնում հրապարակել քննչական կոնկրետ գործողությունների մասին կոնկրետ տվյալներ: