Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 17:00 Ստամբուլի Կենտրոնական սանոց միությունում տեղի ունեցավ Սամվել Մհերյանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը (Samvel Mheryan «Yalnız Şahin», Fam Yayınları, İstanbul 2018, 2020)։
Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնական սանոց միության ղեկավար Գեւորգ Սիմքեշյանը։ Այնուհետև Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը խոսեց գրքի պատմագեղարվեստական արժեքի եւ Ցեղասպանությունը վերապրած արեւմտահայերի կյանքում հայրենակցականության դերի կարեւորության մասին։
Բանախոսությամբ հանդես եկավ նաեւ պոլսահայ հայտնի իրավաբան, արմատներով խնուսցի Էրդալ Դողանը։ Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ, ԽՆՈՒՍ մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանը։
Սամվել Մհերյանի հեղինակած «Մենավոր բազեն» պատմավեպը հանդիսանում է Արեւմտեան Հայաստանի Խնուս գավառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարվեստական նկարագրությունը՝ ներառելով խնուսցիների հերոսական ինքնապաշտպանութունն ու ջարդը: Գրքի 120 կերպարներից շուրջ 80-ը իրական են, որոնցից մի մասի ժառանգները համախմբվելով՝ 2005 թ․ փետրվարի 25-ին՝ Զօրավար Անդրանիկի ծննդյան 140-ամյակի օրը, հիմնադրեցին «Խնուս»մշակութային հիմնադրամը, որը հայրենակցական միության գործառույթ ունի:
Մինչ այդ, այս պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսն իրականացվել էր նաև Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում․