|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Առանձին վկաներ հարցաքննվել էին օրենքի ակնհայտ կոպիտ խախտումով»,-այս մասին դատական նիստից հետո ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։
Նշենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, ԱԺ 6-րդ գումարման նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2022 թ. օգոստոսի 11-ից Սուրեն Մանուկյանն ազատազարկված է։ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու և իրեն մեղավոր չի ճանաչում։
Նաև նշենք, որ այս փուլում դատարանը լսում և հարցեր է ուղղում գործով անցնող վկաներին։ Դատական նիստի ավարտին դատավորը հայտնեց, որ վկաներից 2-ին կլսեն հաջորդ նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։