Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Ժամանակ»-ը գրում է. «Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը «Ժամանակին» մի ուշագրավ բացահայտում հայտնեց որդու սպանության գործով: Նա փաստեր ունի, որ դեպքից անմիջապես հետո Ալիկ Սարգսյանը նույն բարձրաստիճան պաշտոնյային, որի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, դեռեւս չպարզված հանձնարարությամբ ուղարկել է մի «օրենքով գողի» մոտ, որը ներկայում ողջ չէ:
Արդյոք փողերը տալու համար չէ՞ր։ «Հարց է ծագում՝ ինքը, լինելով նախարար, ի՞նչ գործ ուներ օրենքով գողի հետ: Արդյոք փողերը տալու համար չէ՞ր: Գործն արված էր, եւ փողը պետք է տրվեր: Ես տեղեկություն ունեմ, որ այդ գողը մեկ օրով է Հայաստանում եղել: Եկել է ու դեպքի հաջորդ օրը հեռացել Հայաստանից: Դուք լինեք՝ ի՞նչ հետեւություն կանեք սրանից, կա՞ ուրիշ մեկնաբանություն, ո՞նց հասկանանք սա»,- հարցնում է Մհերյանը»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: