Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է նոր զարգացումներ տեղի ունենան Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով: Հիշեցնենք, որ սպանությունից անցել է 6 տարի, սակայն մինչ այժմ գործը բացահայտված չէ:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ ներկայումս ուսումնասիրվում է այս գործով ապացույցներ կեղծելու վարկածը: Խոսակցություններ կան, որ վերջին շրջանում այս գործով ակտիվորեն շոշափվում է Շիրակի նախկին ոստիկանապետ, այն ժամանակ 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանի անունը:
Գործի ընթացքի և այս գործով Կարեն Բաբկեխյանի կարգավիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու ակնկալիքով yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ՀԿԳ գլխավոր վարչությունում գործի նախաքննությունը շարունակվում է: Գործով, որպես վկա, հարցաքննվել է նաև Կարեն Բաբակեխյանը: Սակայն հարցաքննության ժամկետների վերաբերյալ որևէ տվյալ չէին հաղորդել:
Կոմիտեից միաժամանակ հայտնել էին, որ քրեական գործով նախաքննության ընթացքում առաջ են քաշվել բազմաթիվ վարկածներ, որոնք բոլորն էլ միաժամանակ ստուգվում են: «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ քննությամբ ձեռք բերված ապացույցների կամ մշակված վարկածների վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,- ասված էր պատասխանում:
Հիշեցնենք, որ Մհերյանը սպանվել է 2009-ի փետրվարի 3-ին՝ իր տան շքամուտքի մոտ՝ դիմահար կրակոցից: Փոխոստիկանապետը 34 տարեկան էր: Մհերյանը փոխոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2008-ի հուլիսին, իսկ մինչ այդ ՀՀ նախագահի` իրավական հարցերով օգնականն էր: