|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ նախկին պետ Հովհաննես Թամամյանի պաշտոնանկության լուրերին զուգահեռ հայտնի դարձավ նաեւ, որ իրավապահները որոշել են նոր թափով վերանայել փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության քրեական գործը:
ՀՀ ոստիկանությունում պաշտոնապես հաստատում են, որ Մհերյանի սպանության գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից վերադարձվել է ոստիկանության վարույթ: Մեր տեղեկություններով` այս փոփոխությունը անուղղակի կապված է Թամամյանի պաշտոնանկության հետ:
Երբ արդեն ակնհայտ էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրթերով Թամամյանը մեղադրվելու է մի սպանության գործով ապացույցները կեղծելու եւ հանցագործներին պարտակելու մեջ, որոշվել է Մհերյանի սպանության գործը լրացուցիչ քննության նպատակով վերադարձնել ոստիկանությանը, քանի որ այդ գործի օպերատիվ հետախուզական մասը եւս ՔՀԳՎ նախկին պետն է ղեկավարել: