կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 09:56
Հասարակություն

Ավելի ապուշ, ավելի անհեթեթ բան չէի կարող պատկերացնել. Ալիկ Սարգսյանը՝ Մհերյանի սպանության գործը կոծկելու մասին

Ավելի ապուշ, ավելի անհեթեթ բան չէի կարող պատկերացնել. Ալիկ Սարգսյանը՝ Մհերյանի սպանության գործը կոծկելու մասին

«Ժամանակ»-ը գրում է. 

 

««Ավելի ապուշ, ավելի անհեթեթ բան չէի կարող պատկերացնել»,- այսպես արձագանքեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ խոսելով սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հոր՝ Պետրոս Մհերյանի կողմից «Ժամանակում» հրապարակված տեսաերիզին, որը վերաբերում է Մհերյանի սպանության գործին:

 

Տեսաերիզում խոսք է գնում գործն ուրիշի վրա բարդելու մասին: Նախկին ոստիկան Խորեն Իգիթյանը քննիչի սենյակում գործով քննիչ Հեկտոր Սարդարյանի մասնակցությամբ համոզում է մեկ ուրիշ հանցագործության համար դատապարտված Գրիգոր Իգիթյանին՝ Մհերյանի սպանությունը իր վրա վերցնել, որի դիմաց իրեն «շատ չեն տա»՝ 7-8 տարի: Գրիգոր Իգիթյանը եղբորից երաշխիքներ է պահանջում, որ սպանությունը իր վրա վերցնելու դեպքում կլինի այնպես, ինչպես պայմանավորվել են: Իսկ եղբայրը նշում է, որ ինքը հանդիպել է ոստիկանապետի հետ (իսկ այդ ժամանակ ոստիկանապետը Ալիկ Սարգսյանն էր.- Ս.Հ.), եւ նա բոլոր «գարանտիաները» տվել է:

 

«Հանդիպել եմ, Գրիգոր ջան, ամենամեծ գառանտիաները տվել ա, ամեն գարանտիա տվել ա»,- ասում է Խորենը: Եղբայրը հարցնում է, թե հավատո՞ւմ է այդ «գարանտիաներին»: Խորենը պատասխանում է. «Հա, հա: Հավատում եմ: Ու ընդեղ ու էն շատ բարձր մակարդակով ա էս ամեն ինչը արվում»,-պատասխանում է նա:

 

«Ի՞նչ ախպերներ, ի՞նչ խոսակցություն, դա անհեթեթություն ա: Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ինչ վերաբերում է նրան, որ դեպքից հետո ես կանչել եմ Գրիգորին ու խոսել եմ հետը, ապա հա: Ես կանչել եմ ու ասել եմ, որ կասկածներ կան, որ դու ես սպանությունը կատարել: Եթե դու ես, պատմի ճիշտը, ոնց ա եղել, քանի որ երկար ձգելը քո շահերից չի բխում: Մի՞թե դրա մեջ հանցագործություն կա: Իսկ մնացածը՝ սարքել, զենք, տանել-բերել՝ դա զառանցանք ա: Կանչեք էդ զառանցողներին եւ հոգեկան հիվանդներին հարցրեք, թե ինչի՞ մասին ա խոսքը: Ես դրա հետ կապ չունեմ»,- եղբայրների խոսակցության վերը նշված հատվածին արձագանքեց Ալիկ Սարգսյանը: Մեր հարցին, թե Խորեն Իգիթյանի հետ հանիպում ունեցե՞լ է առհասարակ, նրանց միջեւ խոսակցություն եղե՞լ է՝ Սարգսյանն ասաց. «Ես Խորենին ուրիշ տեղից էլ եմ ճանաչել մինչեւ դեպքը, ինքը ոստիկան է եղել: Իմ՝ Խորենին ասած խոսքն ընդամենը հետեւյալը կարող է եղած լինի, որ ախպորդ ասա՝ թող գա ճիշտն ասի, ճիշտը պատմի, քանի որ ինֆորմացիա կա, որ ինքն ա կատարել, Գեւորգ Մհերյանի հետ շահերի բախում ա ունեցել: Թող գա պատմի, թե ճիշտը ոնց ա եղել, քանի որ այդ վարկածը մինչեւ վերջ ստուգվել ա: Մի՞թե դա վատ բան ա, որ ես դա ասել եմ: Ես իմ ամբողջ կյանքում բոլոր հանցագործներին ասել եմ՝ տղա ջան, առանց ավելորդությունների ճիշտը պատմի, պրծի»:

 

Նշենք, սակայն, որ տեսաձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ Գրիգոր Իգիթյանը դեպքին անտեղյակ է: Նա զարմացած հարցնում է եղբորը, թե այդ դեպքում ո՞վ պետք է իրեն բացատրի դեպքի հանգամանքները, թե ինչպես է կատարել սպանությունը, ինչ է արել զենքը եւ այլ մանրամասներ: Գրիգոր Իգիթյանը խոսակցության մեջ նշում է, որ ինքն անգամ չգիտի, թե որտեղ է Մհերյանի տունը»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: