|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար անընդունել է մարզպետերին նման պարգևավճարների տրամադրումը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով մարզպետերի` իրենք իրենց պարգևատրմանը:
«Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգևավճարներ ստանալ»,- նշեց պատգամավորը:
Ըստ Սամսոնյանի` քաղաքապետարանում ևս նման պարգևատրումներ եղել են, և քաղաքապետ Հայկ Մարությանը չի ցանկացել հաշվետվություն ներկայացնել, թե որ աշխատակիցները և ինչքան են պարգևատրվել:
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ իշխող մեծամասնությունը փորձում էր արդարացնել պարգևավճարները՝ նշելով, որ աշխատավարձերը ցածր են, ուստի դրանք արդարացված են: «Մեր խմբակցությունը ժամանակին առաջարկում էր աշխատավարձերը բարձրացնել, որովհետև կոռուպցիոն ռիսկեր ստեղծող դաշտ է բացվում, երբ ղեկավարն ինքն է որոշում, թե ում պարգևավճար հատկացնի»,- ասաց նա: