կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-21 14:34
Քաղաքական

Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել խորհրդարանական ընտրություններից հետո. ՀՀԿ-ական

Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել խորհրդարանական ընտրություններից հետո. ՀՀԿ-ական

Կառավարության այս ծրագիրը ամբողջությամբ նորություն չէ և դա նախորդ կառավարությունների ծրագրերի շարունակությունն է. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ Ավետիսյանի` կառավարության ծրագիրն  իր ծավալի մեջ շատ չափավոր է. «Ծրագիրը հաշվում ենք 6 ամսվա համար, բայց կան խնդիրներ, որ կառավարությունը իր առջև դնում է,  2 ամսում հասնել»,-ասաց պատգամավորը:

Ավետիսյանը նշեց, որ հանրության մոտ կա հավատ վարչապետի անձի և նորաստեղծ կառավարության նկատմամբ: «Այդ հավատը պետք է նաև մենք գործի վերածենք և ամեն մեկս յուրովի այս խնդիրների լուծման համար օգտակար լինենք վարչապետին և նրա կառավարությանը»,-ասաց պատգամավորը:

Ավետիսյանի խոսքով վարչապետը և նրա կառավարությունը պատրաստ են բոլոր հարցերի հետ կապված լսել թե' քաղաքացիներին, թե' քաղաքական ուժերին, թե' գերատեսչություններին կամ այն կառույցներին, որոնք կունենան տեսլականներ և միտված կլինեն այս ծրագրի իրականացմանը:

Yerkir.am- այն հարցին արդյո՞ք վարչապետը այդ վեց ամսից հետո շարունակելու է պաշտոնավարել և արդյո՞ք  այս ծրագիրը նախընտրական քարոզարշավի մի մաս չէ, քանի որ վեց ամսվա համար է ծրագիրը գրված. պատգամավորն արձագանքեց. «Առայժմ վեց ամսվա համար է, հետո` 5 տարվա: Ինչ վերաբերում է կարեն Կարապետյանի հետագայում պաշտոնավարելուն, ապա դա կախված է ընտրությունների ելքից, և եթե ՀՀԿ-ն մնա իշխանություն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, միանշանակ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել»: