|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հուլիսի 14-ին գյուղապետի արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Թեեւ թեկնածուները 3-ն են, բայց հիմնական պայքարը գնալու է Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ինքնաառաջադրված, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի եւ ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանի միջեւ:
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են Արթուր Մուրադյանին գյուղապետ դարձնելու համար: Իշխանությունների եւ ՀՀԿ-ական թեկնածուի այդ ցանկությունն այնքան մեծ է, որ Մուրադյանի քարոզչական պաստառները հայտնվել են անգամ Երեւանում, մասնավորապես` Աջափնյակ վարչական շրջանում` երրորդ գյուղ տանող խաչմերուկի մոտ:
Լուսանկարը` Yerkir.am-ի: