կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-18 13:00
Քաղաքական

Գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուն, խախտելով օրենքը, մի քանի ժամ ընտրատեղամասում է մնացել

Գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուն, խախտելով օրենքը, մի քանի ժամ ընտրատեղամասում է մնացել

 Արդեն տեղեկացրել ենք, որ Արարատի մարզի Դեղձուտ գյուղում համայնքապետի ընտրությունները բավական լարված մթնոլորտում են անցնում: Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Յուրիկ Մուրադյանը մի քանի ժամ շարունակ գտնվել է ընտրատեղամասում: Նշենք, որ դա օրենքի խախտում է:

Գյուղապետի թեկնածուն արդեն հեռացել է ընտրատեղամասից, ավելին, երբ մեր թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ, ասել է, թե մարզկենտրոնում է եւ միայն ժամը 17:00-ից հետո կլինի գյուղում: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Յուրիկ Մուրադյանն արդեն երրորդ անգամ է ցանկանում ղեկավարել գյուղը: Նրա միակ մրցակիցը երիտասարդ անկուսակցական Հովիկ Նազարպուրն է:

Գյուղացիները նշում են, որ գործող ղեկավարը հոգեբանական տարբեր ճնշումներ է բանեցնում իրենց վրա, մինչեւ անգամ գործող գյուղապետի կողմից գումար բաժանելու շշուկներ կան: Իսկ այսօր` ընտրությունների օրը` մայրաքաղաքից լրագրողական խումբ է բերել գյուղ: Նշենք, որ այս կերպ փորձում է հոգեբանական ազդեցություն գործել, թե իրավիճակի տերն ինքն է: Մրցապայքարի ընթացքում այստեղ արդեն մի քանի անգամ թեթեւ լարում է առաջացել:

Yerkir.am-ը շարունակելու է հետեւել ընտրությունների ընթացքին: