կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-20 13:13
Քաղաքական

Եթե մեկին հարգում ես՝ ընդունարանո՞ւմ ես սուրճ հյուրասիրում

Եթե մեկին հարգում ես՝ ընդունարանո՞ւմ ես սուրճ հյուրասիրում

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը պաշտոնանկ է արվելու եւ նրան փոխարինելու է Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը, ով վերջերս, ըստ թերթի, հակասություններ ուներ կառավարության հետ, քանի որ խոչընդոտել էին ՀԷԿ կառուցելու` նրա ծրագրին:

 

ԱԺ-ում Yerkir.am-ը ՀՀԿ-ական պատգամավորից փորձել է պարզել` մարզպետ դառնալու հավակնություններ ունի՞: ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ նման բան չկա, անգամ կուլիսային խոսակցություններ չկան, հետո հայտարարեց, որ դա պատվեր է իր դեմ, «գլուխները չերեւացող սողունների պատվեր», որոնք շուտով կբացահայտվեն:

 

Հարցին ի պատասխան, թե` մարզպետ դառնալու ցանկություն, այդուհանդերձ, ունի՞, պատգամավորը նախ հորդորեց իր ցանկությունները մի կողմ թողնել, հետո եւս մեկ անգամ վստահեցրեց, որ նման բան չկա: Դիտարկմանը, որ, կարծես, «բարի ցանկությամբ պատվեր է», պատգամավորը չհամաձայնեց եւ հայտարարեց. «Եթե իրականությանը մի տոկոս համապատասխաներ, գուցե համաձայնեի: Նախկինում էլ իմ դեմ գրել են, թե իբր ես նախարար ժամանակ իբր ասել եմ` ֆաքսին սուրճ հյուրասիրեք ընդունարանում: Հարց եմ Ձեզ տալիս, նախարարը, եթե մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարանո՞ւմ է հյուրասիրում»:

 

Փաստորեն, պատգամավորը մինչեւ հիմա չգիտի՞ ֆաքսն «ով» է... Հիշեցնենք, հայտնի պատմությունը. բնապահպանության նախարար եղած ժամանակ Մուրադ Մուրադյանի աշխատասենյակ է մտել քարտուղարուհին եւ հայտնել, որ ֆաքսը եկել է, ի՞նչ անի, Մուրադյանն ասել է` սուրճ դիր, հյուրասիրի մինչեւ ավարտեմ: