կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-02 15:01
Քաղաքական

Սևանի քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, թե ընտրակաշառք են բաժանում

Սևանի քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, թե ընտրակաշառք են բաժանում

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը որոշ լրատվամիջոցների հայտնել է, թե մրցակցի թիմը Սևանում ընտրակաշառք է բաժանում, և իր թիմի ներկայացուցիչները տեսագրել են այդ դեպքերը:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ռ. Ղուկասյանին առաջարկել են ոստիկանությունում հաղորդում տալ իր հայտարարության վերաբերյալ, բայց նա հրաժարվել է և ասել, թե պատրաստվում է հաղորդում տալ այն ժամանակ, երբ իր կողմից ձեռք բերվող նյութերը կունենան ամբողջական տեսք:

Հանգամանքները պարզվում են: