Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՅԴ քաղաքական հավաքը՝ ի զորակցություն Արցախի պետականության, որի ընթացքում 200-ից ավելի մարդ` տարբեր տարիքի, հանդիսավոր երդվեց եւ համալրեց Դաշնակցության շարքերը:
Yerkir.am-ի հետ զրույցում հավաքին ներկա բեյրութահայ տիկին Սեդան պատմեց, որ ինքը դաշնակցականի ընտանիքում է ծնվել, դաշնակցականի կին է, ինքը ևս դաշնակցական է: «Ի ծնե դաշնակցական եմ»,- կատակեց մեր զրուցակիցը:
Ըստ տիկին Սեդայի`ոչ մի տարբերություն չկա հայաստանաբնակ և սփյուռքահայ դաշնակցականների միջև: «Դաշնակցականն ամեն տեղ էլ նույն դաշնակցականն է»,- նշեց նա և հավելեց, որ նորագիր երդվողների մեջ իր հարազատն էլ է` Մհեր Սարգսյանը, ով Բեյրույթից է, բայց հիմա հայրենիքում է ապրելու: «Եթե տարբերություն լիներ Սփյուռքի և Հայրենիքի դաշնակցականների միջև, հարազատս հայաստանյան կառույցին չէր միանա»,- ասաց մեր զրուցակիցը:
Նորագիրներից` 21-ամյա օշականցի Մեսրոպ Մեսրոպյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր համար ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որն, իրոք, Հայրենիքի համար կարող է ինչ-որ բան անել, զարգացնել երկիրը, և ինքն էլ միացել է Դաշնակցությանը, որպեսզի այս կուսակցության միջոցով ծառայի Հայաստանին:
«ՀՅԴ գաղափարներով ոգեշնչված եմ եղել դեռ մանկուց: Վերջապես ինձ էլ բախտ վիճակվեց Դաշնակցության մեծ ընտանիքի անդամը դառնալ»,- ասաց երիտասարդը: