կարևոր
4225 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-09 13:55
Քաղաքական

ՍԴ-ն նույն ժամին կայացած  նիստի արդյունքում մի տեղ հանդես է գալիս 9 անդամով, մի տեղ՝ 8․ Արծվիկ Մինասյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգաավոր Արծվիկ Մինասյանը Ազգային Ժողովի ամբիոնից ներկայացրեց Սահմանադրական դատարանի կայացրած 2 որոշումները։

«ՍԴ-ն նույն ժամին կայացած  նիստի արդյունքում մի տեղ հանդես է գալիս 9 անդամով, մի տեղ՝ 8 անդամով, անհասկանալի է այս տարբերությունը, այնուամենայնիվ սա փաստում է, որ այս փաստաթղթերը չեն համապատասխանում առնվազն իրականությանը։ Հույս ունեմ, որ սահմանադրական դատարանը կարձագանքի իմ այս ելույթին։ Առերևույթ սա պաշտոնական կեղծիքի է նմանվում։ Բայց ես կուզենայի անդրադառնալ դատարանի որոշման որակական կողմին, որովհետև ներկայացվում է  միջազգային պայամանագիր, որտեղ մի հատվածը 110 էջից բաղկացած, մեծածավալ պարտավորությունների մի շարան է , որը պետք է Սահամանադրական դատարանը նորմալ վերլուծության ենթարկեր, և ասեր, օրինակ ՀՀ-ն երբ ստանձնում էր այս պարտավորությունները և Ազգային Ժողովը, որը պետք  է պարտավուրված լինի այս բաները ընդունելու, որքանով է համապատասխանում մեր սահմանադրական կարգավորումներին»,- ասաց նա։

Նրա հարց ուղղեց արդյո՞ք կարող է կառավարությունը նման համաձայնագիր ստորագրի, որով ԱԺ-ին ի սկզբանե պարտավորության տակ դնի․ «Հետո էլ բերվի նախագիծ, և այդ նախագծի շրջանականերում ասի, որ ԱԺ դու արդեն վավերացրել ես, հետևաբար պարտավոր ես սա ընդունել։ Սա սկզբունքային հարց է։ Պարոն Հովհաննիսյան, եթե դա լիներ միայն առաջին հատվածին և նախապայմանները արդեն կատարված, բավարարված լինեին, ես չէի տա այս հարցը։ Ես ուսումնասիրել եմ, դրա համար եմ բարձրացնում այս հարցը։ Հարցը վերաբերվում է թե՛ առաջին բաժնին, և թե՛ երկրորդ ենթածրագրին։ Ի վերջո, մենք գործ ունենք մի Սահմանադրական դատարանի հետ, որը Դուք եք փոփոխության ենթարկել, իբր որակական նոր համակարգ ունենալու համար։ Խնդրեմ , տեսեք այդ որակական նոր համակարգը։ Թերի, կիստ-պռատ, ոչինչ չասող մի եզրակացություն»,- ասաց պատգամավորը։